Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտեցել է 14 և կես միլիոնին: Մահացել է ավելի քան 600 հազար մարդ, ապաքինվել է մոտ 8 միլիոն 700 հազար հիվանդ:
Միացյալ Նահանգներում անցած մեկ օրում ախտահարվել է ավելի քան 60 հազար մարդ, այդպիսով ընդհանուր հաշվով վարակվածների թիվն այդ երկրում գերազանցել է 3 միլիոն 760 հազարը: Մահացել է մոտ 140 և կես հազար հիվանդ:
4 օր շարունակ Ֆլորիդայի նահանգում վարակվում է միջինը 12 հազար բնակիչ: Նահանգի 9 հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում այլևս չկան ազատ մահճակալներ:
Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվել է ավելի քան 2 միլիոն մարդ և մահացել է շուրջ 80 հազար հիվանդ: