Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 171-ի, 144-ը բուժվել են


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: Մեկ նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի աշխտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը Արցախում ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 94 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3796 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG