Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում կայացել է Հայաստանի նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Նախագահը և Վեհափառն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG