Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջում է հաստատել ավելի վաղ խնդրած ներողությունը:
«Դուք ստիպված եք հաստատակամ կողմնորոշվել սեփական դիրքորոշման հարցում և վերահաստատել ներողությունը։ Եթե ոչ, ապա Դուք ստիպված կլինեք պատասխան տալ ինձ՝ որպես հանրապետության ղեկավարի և որպես Չեչնիայի Հանրապետության, Ռուսաստանի հերոս Ախմատ Խաջի Կադիրովի որդու։ Դուք նրա հիշատակը անարգել եք», - սոցիալական ցանցերի իր էջերում, դիմելով ուկրաինացի առաջնորդին, գրել է Կադիրովը:
Պաշտոնական Կիևը դեռևս չի արձագանքել Գրոզնիից հնչող հայտարարություններին:
Չեչնիայի աղմկահարույց առաջնորդի հերթական զայրույթի պատճառը Զելենսկու հումորային տեսանյութն է, որը նկարահանվել էր տարիներ առաջ, երբ Ուկրաինայի գործող նախագահը դեռևս զբաղվում էր բեմական գործունեությամբ: Այդ տեսանյութում ցուցադրվել է հորը նվիրված աղոթքից հետո արտասվող Կադիրովին: Զելենսկին ավելի վաղ, ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ ներողություն էր խնդրել տեսանյութի համար: