Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը մեկ օրով երկարաձգվեց


Ուրբաթ օրը Բրյուսելում մեկնարկած Եվրամիության անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը մեկ օրով երկարաձգվեց։

Հավաքի մասնակիցները հույս ունեն կիրակի օրը փոխզիջումների հասնել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունները վերականգնելուն ուղղված օգնության փաթեթի շուրջ, ինչը չի հաջողվել անցած երկու օրերի ընթացքում: Տարաձայնությունների պատճառը համաճարակից ամենաշատը տուժած երկրների անվերադարձ ֆինանսական օգնության փաթեթի ծավալներն են։ Բրյուսելը նախատեսում էր 500 միլիարդ եվրո հատկացնել, որին դեմ են, սակայն, Ավստրիան և Նիդերլանդները:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շարլ Միշելը որպես փոխզիջումային տարբերակ առաջարկել է այդ գումարը կրճատել մինչև 450 միլիարդ, ինչը, սակայն, դաշինքի անդամ պետությունների ղեկավարների կողմից հավանության չի արժանացել: Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկում են օգնությունը տրամադրել տուժած երկրներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով, ինչին դեմ են Իտալիան և Իսպանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG