Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 415-ով, բուժվածներինը՝ 171-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 415-ով՝ հասնելով 34 հազար 877-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 171-ով և հասել 23 հազար 294-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1634 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 146 հազար 717-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 641-ի: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է. «Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 737 մարդ:

XS
SM
MD
LG