Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել` հայ-ադրբեջանական սահմանի բախումները դադարեցնելու համար. Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանն արդեն իսկ մի շարք քայլեր է ձեռնարկել` հայ-ադրբեջանական սահմանի բախումները դադարեցնելու, իրավիճակը կայունացնելու ուղղությամբ` ըստ Ռուսաստանի հայերի միության, այդ մասին այսօր ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը` միության ղեկավար Արա Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ հաղորդագրության, հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտգործնախարարությունում: Արա Աբրահամյանը ահազանգ է հնչեցրել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ուղղված են տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը: Լավրովը ի պատասխան նշել է, որ Ռուսաստանը` որպես տարածաշրջանի անվտանգությամբ ու խաղաղությամբ շահագրգռված պետություն, մի շարք քայլեր է ձեռնարկել` իրավիճակի կայունացման ուղղությամբ: Թե ինչ քայլերի մասին է խոսքը` հաղորդագրությունը չի մանրամասնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG