Մատչելիության հղումներ

Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի տվյալները գողանալու փորձերի մեջ


Ռուսաստանի հաքերները
Ռուսաստանի հաքերները

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի և դեղամիջոցների բաղադրությունները մոլորակի առաջատար գիտական և դեղագործական կենտրոններից գողանալու փորձի մեջ:

Բրիտանիայի կիբերանվտանգության ազգայյին կենտրոնը երեկ հաղորդել է, որ APT29 անունով հայտնի հաքերային խմբավորումը, որն անվանում են նաև Dukes կամ Cozy Bear, թիրախավորված գրոհների է ենթարկել պատվաստանյութի ստեղծման վրա աշխատող բրիտանական, կանադական և ամերիկյան կենտրոններին:

Բրիտանացիները պնդում են, թե «գրեթե կասկած չկա, որ APT29 խմբավորումը կապ ունի Ռուսաստանի հետախուզական ծառայության հետ»:

Կրեմլն ավանդաբար հերքում է առնչությունը նմանօրինակ հաքերային գրոհներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG