Facebook ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամին:
ԱՄՆ առաջատար համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ հարցազրույցում Ցուկերբերգն ասել է, թե ակնհայտ է, որ այլ պետությունների համեմատությամբ Միացյալ Նահանգներում իրավիճակը շատ ավելի ծանր է:
«Մեր կառավարությունը և այս վարչակարգը շատ ավելի նվազ արդյունավետությամբ են զբաղվել կորոնավիրուսի համաճարակով»,- ասել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցի ղեկավարը:
Դոկտոր Ֆաուչին, իր հերթին, խոսել է համավարակի բռնկման առաջին շրջանում սոցցանցերում հայտնված անհաշիվ կեղծ և գիտությանը հակասող հրապարակումների մասին:
Այդօրինակ հրապարակումների թվում էին պնդումներ, թե իբր դիմակը վտանգավոր է մարդու առողջության համար, ինչպես նաև կորոնավիրուսի ծագման կամ նույնիսկ չգոյության մասին գաղտնապաշտական թեզեր և հանրությանը մոլորեցնող այլ նյութեր: