Մատչելիության հղումներ

Ռուդենկո․ «Ռուսաստանը ջանքեր է գործադրում արյունահեղությունը դադարեցնելու համար»


«Ռուսական դիվանագիտությունը կդրսևորի իր լավագույն որակները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավելու նպատակով», - «Ռիա-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով` վերջին օրերի իրադարձությունները պաշտոնական Մոսկվային լրջորեն մտահոգում են։ «Ցավոք սրտի, սահմանային հակամարտությունը շարունակվում է։ Անցած գիշեր նոր բախումներ են տեղի ունեցել։ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է՝ կապ պահպանելով երկու երկրների արտգործնախարարների և գլխավոր շտաբերի պետերի հետ՝ արյունահեղությանը վերջ տալու նպատակով», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

XS
SM
MD
LG