Մատչելիության հղումներ

Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին. Արման Թաթոյան


«Ներքին Խնձորեսկ գյուղից անհետացած ՀՀ քաղաքացու հարցով դիմել եմ Կարմիր խաչին», - այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

«Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի հայկական պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր Խաչի պատվիրակությանը և դեռ չունեն պատասխան», - նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Ադրբեջանի հաստատելու մասին տեղեկացել են հրապարակային աղբյուրներից. «Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն, մենք կապի մեջ կլինենք միջազգային մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: Ես նաև քննարկել էին մի շարք այլ հարցեր, որոնց թվում էր նաև այնտեղ ազատազրկման դատապարտված մեր մյուս հայրենակիցներին <....>, մանրամասներն այս պահին չեմ կարող հրապարակել: Մենք կապի մեջ ենք նաև Ներքին Խնձորեսկի անհետացած և Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։

Այսօր տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG