Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն չի դիտարկի Բելառուսի նախագահական ընտրությունները


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լոգոն, արխիվ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լոգոն, արխիվ

ԵԱՀԿ-ն հայտարարել է, թե դիտորդներ չի ուղարկի Բելառուս՝ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ մինչ օրս պաշտոնական Մինսկից չի ստացել համախատասխան հրավերը։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) միաժամանակ խորը մտահոգություն է հայտնել Բելառուսից ստացվող լուրերի առնչությամբ, որոնց համաձայն՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուները ճնշումների են ենթարկվում, ակտիվիստները՝ ձերբակալվում։

Վերջին միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել երկու ընդդիմադիր թեկնածուների։ Ի նշան բողոքի Մինսկում և խոշորագույն մյուս քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել հավաքը ցրելու համար։ Ըստ Reuters լրատվական գործակալության, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։

Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն վեցերորդ անգամ դրանց կմասնակցի նաև երկրի առայժմ անփոփոխ նախագահ 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG