Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային տոնի զորահանդեսին նաև բուժաշխատողներ են մասնակցել


Հուլիսի 14-ը Ֆրանսիայի Ազգային տոնն է՝ Բաստիլի գրավման օրը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունները զգուշացել են մեծ տոնակատարություններ անցկացնել։ Նախորդ տարիների համեմատ զորահանդեսն ավելի համեստ էր, մարդիկ` ավելի քիչ։

Այս տարի Ֆրանսիայի Ազգային օրվա զորահանդեսին մասնակցել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները։

Ազգային տոնի առթիվ ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Էմանյուել Մակրոնը ասել է, թե հանրային փակ տարածքներում առաջիկա շաբաթներին դիմակ կրելը պարտադիր է։

Հայաստանի վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG