«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը», - ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ականանետերից արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան: