Լեհաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Նախօրեին անցկացված հարցումների արդյունքների համաձայն, գործող նախագահ Անջեյ Դուդան աննշան առավելություն ունի Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Չարկովսկու նկատմամբ:
Դուդային սատարում են «Իրավունք և արդարություն» իշխող աջակողմյան կուսակցությունը և կառավարությունը, մինչդեռ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Չարկովսկուն աջակցում է ընդդիմադիր հիմնական կուսակցությունը՝ «Քաղաքացիական պլատֆորմը»:
Ընտրությունների առաջին փուլում Դուդայի օգտին տրվել է քվեների 43.5 տոկոսն, իսկ Չարկովսկին քվեների 30.5 տոկոսն է ստացել: