Մատչելիության հղումներ

Տոկաևը սպառնում է պաշտոնանկ անել համավարակի դեմ պայքարում թերացող նախարարներին


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, արխիվ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, արխիվ

Թուրքմենստանում շարունակում են պնդել, որ կորոնավիրուսի դեպքեր չկան:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սպառնացել է պաշտոնանկ անել կառավարության նախարարներին, եթե կորոնավիրուսի համավարակի տարածումը չկասեցվի:

«Հուսով եմ, իրավիճակը երկու շաբաթում կբարելավվի, այլապես ստիպված կլինենք պարզել, թե արդյոք կառավարությունը կարո՞ղ է աշխատել ներկայիս կազմով», - ասել է Տոկաևը:

Նրա փոխանցմամբ, գործադիրը կստանա համավարակի դեմ պայքարելու համար լրացուցիչ 150 միլիարդ տենգե, ինչը հավասար է 363 միլիոն դոլարի:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 54 հազար 740 մարդ, մահացել է 280 հիվանդ:

Հարևան Ղրղըզստանում վարակվել է 9 հազար 358 մարդ, մահացել է 122 հիվանդ:

Ուզբեկստանում վարակվել է 11 հազար 259 մարդ, մահացել է 47 հիվանդ, այդ երկրում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը:

Տաջիկստանում ախտահարվածների թիվը հասել է 6 հազար 410-ի, մահացել է 54 մարդ:

Թուրքմենստանը տարածաշրջանի միակ երկիրն, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուս ընդհանրապես չկա: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների փոխանցմամբ, տեղական հիվանդանոցները լցված են հիվանդներով, ովքեր ունեն կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ:

Այդ բուժհիմնարկներում կան մահվան դեպքեր և՛ հիվանդների, և՛ աշխատողների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG