Թուրքիայի և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` գենարալներ Վալերի Գերասիմովը և Յաշար Գյուլերը քննարկել են Սիրիայում և Լիբիայում ստեղծված կացությունը, ինչպես նաև երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետագա համագործակցության հեռանկարները։
Վերջին անգամ Գերասիմովը և Գյուլերը հեռավար բանակցություններ էին անցկացրել փետրվարին՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում ստեղծված իրավիճակը։