Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թվով առաջատար երկրների տասնյակում Իտալիային փոխարինեց Իրանը


Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում Իտալիայում, հունիս, 2020թ.
Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում Իտալիայում, հունիս, 2020թ.

Իտալիան դուրս է եկել կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների տասնյակից, փոխարենը տասներորդ հորիզոնականում է հայտնվել Իրանը, որտեղ մայիսի սկզբին համաճարակի երկրորդ ալիքն է սկսվել, վարակակիրների թիվն անցել է 245 հազարից։

Եվրոպական երկրներից այս ցուցակում են միայն Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվն արդեն հասնում է 3 միլիոնի, մահացել է ավելի քան 130 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական թվերի ու բժշկական թեստերի, անցած տարեվերջից մինչ օրս աշխարհում վարակվել է ավելի քան 11,7 միլիոն մարդ, կեսից ավելին՝ 6,7 միլիոնն ապաքինվել է, մոտ 550 հազարը՝ մահացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG