Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է տասնապատիկ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը


Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ավագ գիտնական Սոումյա Սվամինատանի փոխանցմամբ, աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների իրական թիվը կարող է տասն անգամ գերազանցել այսօր հայտնի ցուցանիշը:

Նա ասել է, որ վարակվածների թիվը հաճախ անհայտ է, քանի որ կարելի է հաշվառել միայն թեստավորումների արդյունքները, ներառել նրանց, ովքեր իրապես հիվանդ են կամ կարողացել են ստուգվել:

«Երբ վերլուծում ես բնակչության շրջանում հակամարմինների առկայությունը, հանգում ես այն եզրակացության, որ վարակվածների թիվը կարող է տասնապատիկը լինել»,- ասել է Սվամինատանը:

Խոսելով կորոնավիրուսից մահացության մասին, նա նշել է, որ այն շատ ավելի նվազ է:

«Ելնելով համակարմինների թվի վերլուծությունից, կարելի է ասել, որ մահացությունը շատ ավելի ցածր է՝ 0.6 տոկոս, այլ ոչ թե 5, 6 կամ 7 տոկոս»,- ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատողը:

Սվամինատանը նշել է, որ այդ հարցը դեռ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

«Դա կախված է համայնքներում «զրոյական տարածվածության» բոլոր տվյալները համադրելուց, տեղեկությունները դեռ ստացվում են, դրանց հետազոտությունը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սոումյա Սվամինատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG