Մատչելիության հղումներ

Ցույցեր՝ Պուտինին «հավերժացնելու» դեմ


Ռուսաստանյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակտիվիտսները բողոքի ցույցեր են անցկացնում սահմանադրական հանրաքվեի դեմ, որով նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն՝ հնարավորություն տալով Վլադիմիր Պուտինին Կրեմլում մնալ մինչև 2036 թվականը։

Մայրաքաղաքում՝ Կարմիր հրապարակում, մի քանի ցուցարարներ պառկել են գետնին ու սեփական մարմնով պատկերել 2036 թվականը․ ոստիկանությունը րոպեներ անց բոլորին բերման է ենթարկել։

Սանկտ Պետերբուրգում՝ Պալատական հրապարակում, մի քանիսը զբոսանքի են դուրս եկել՝ հին սահմանադրությունը ձեռքում։ Իրավապահները նրանց էլ են բերման ենթարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG