Մատչելիության հղումներ

536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր. վարչապետ


536 հոգի գտնվում է ծանր վիճակում, 117-ը՝ ծայրահեղ ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք է. «2020 թվականի առաջին 5 ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է և հունիսն մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն»:

Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար:

«Ընդ որում 2166-ը՝ դիմակ չկրելու համար, խոսքը հետիոտների մասին է, հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել, և 431 վարչական արձանագրության դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում», - ասաց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG