Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը պարգևատրել է սեփական թոռանը


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թոռը խորհրդարանի որոշմամբ արժանացել է նախագահական մրցանակի՝ «ազգային մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար»։

Մրցանակաբաշխությունը անցկացվում է ամեն տարի՝ Անկախության օրը, դրան մասնակցում են գրականության, մշակույթի ու արվեստի ոլորտների ներկայացուցիչներ, երիտասարդ երգիչներ ու տաղանդավոր երեխաներ։

Նախագահի մրցանակակիր թոռը՝ Քերիմուղլին, պապու հեղինակած երգերի համար երաժշտություն է գրում, նրանք միասին մի քանի ելույթ են ունեցել հանրային միջոցառումներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG