Մատչելիության հղումներ

Հոնկոնգում շարունակվում են ցույցերը ազգային անվտանգության մասին նոր օրենքի դեմ


Հոնկոնգում չեն դադարում ցույցերը ազգային անվտանգության մասին նոր օրենքի դեմ, որը թույլ է տալիս ինքնավարության տարածքում կիրառել Չինաստանի օրենսդրությունը և ցմահ ազատազրկման դատապարտել անջատողականության, օտարերկրացիների հետ դավադրության ու իշխանությունը խարխլելու համար։

Միայն այսօր, ըստ ոստիկանության, ձերբակալվել է մոտ 200 ցուցարար: Առաջինը բերման է ենթարկվել մի տղամարդ, ով փողոց էր դուրս եկել «Անկախ Հոնկոնգ» կարգախոսով։

Վիճահարույց օրենքը, որ ընդունվել է Պեկինի նախաձեռնությամբ, ենթադրում է Հոնկոնգում անվտանգության գծով նոր կառույց ստեղծել, որի աշխատակիցները տեղական իշխանությունների փոխարեն կենթարկվեն Չինաստանի կառավարությանը։

Մի շարք երկրներ, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են նորամուծությունը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել էր, թե Վաշինգտոնը կմնա Հոնկոնգի ժողովրդի կողքին՝ աջակցելու ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը։

XS
SM
MD
LG