Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սահմանադրական հանրաքվեի վերջին օրն է


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2020թ.

Ռուսաստանում այսօր սահմանադրական հանրաքվեի վերջին օրն է։ Տասնյակ փոփոխությունների շարքում առաջարկվում է նաև զրոյացնել նախագահության նախորդ բոլոր ժամկետները, ինչը հնարավորություն կտա երկիրն արդեն քսան տարի ղեկավարող Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել և Կրեմլում մնալ մինչև 2036 թվականը։ Ինքը Պուտինը այդ հնարավորությունը չէր բացառել։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով թույլատրվել էր հեռավար քվեարկություն՝ հունիսի 25-30-ը, այդ ընթացքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հանրաքվեին մասնակցել է մոտ 50 միլիոն ռուսաստանցի, կամ՝ ընտրողների մոտ 45,7 տոկոսը։ Մոսկվայում և Նիժեգորոդի շրջանում, մինչդեռ, մասնակցությունը կազմել է 93 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG