Մատչելիության հղումներ

Համանախագահները կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, հետո էլ համատեղ տեսակոնֆերանսից հետո այսօր հայտարարել են, որ նրանց հետ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։

Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) իրենց հայտարարությունում շեշտել են բովանդակային բանակցություններին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը։ Նրանք դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատաբար կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։

Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը, այդուհանդերձ, համանախագահները մտահոգություն են հայտնում, որ վերջին պրովոկացիոն հայտարարությունները, բորբոքիչ հռետորաբանությունը և տեղում իրավիճակը շոշափելիորեն փոխելուն միտված հնարավոր քայլերը կարող են խարխլել կարգավորման գործընթացը։ «Համանախագահները ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Համանախագահները և արտաքին գործերի նախարարները համաձայնել են հուլիսին ևս մեկ տեսակոնֆերանս անցկացնել, ինչպես նաև հնարավորության դեպքում որքան հնարավոր է շուտ դեմ առ դեմ հանդիպել»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG