Մատչելիության հղումներ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը սահմանափակումներ է հայտարարել


Մելբուռնում կորոնավիրուսի նոր դեպքերի բռնկումից հետո Վիկտորիա նահանգի իշխանություններն այսօր սահմանափակումներ են մտցրել, որոնք առաջին հերթին վերաբերում են Մելբուռնի մերձքաղաքային ավաններին։

Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսն ասել է, որ այսօր կեսգիշերից հետո ուժի մեջ մտնող սահմանափակումներով Մելբուռնի հարակից 10 շրջանների բնակիչները պետք է մնան տանը մինչև նոր որոշումը։ Թույլատրվում է տնից դուրս գալ միայն աշխատանքի, դպրոց գնալու կամ չորս օրվա սննդամթերք գնելու համար։

Վերջին 24 ժամվա ընթացքում Վիկտորիա նահանգում կորոնավիրուսի 64 նոր դեպք է հաստատվել։ Ավստրալիայի մյուս գլխավոր նահանգներում այդ ցուցանիշը զրոյական է։

Covid-19 համավարակը Ավստրալիան համեմատաբար թեթև է տարել` ավելի քան 7 հազար 800 մարդ է վարակվել, որոնցից մահացել են 104-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG