Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից, նա այժմ ծանր վիճակում է, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարության խոսնակը:
Ըստ Ալինա Նիկողոսյանի՝ քաղաքացին հիվանդանոց ընդունվել էր երեկ:
«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում», - գրում է ԱՆ խոսնակը: