Մատչելիության հղումներ

ԱՄՆ վերաքննիչ դատարանը հրահանգել է կարճել Ֆլինի գործի քննությունը


ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը դատարանի շենքի մոտ, Վաշինգտոն, սեպտեմբեր, 2019թ.
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը դատարանի շենքի մոտ, Վաշինգտոն, սեպտեմբեր, 2019թ.

Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը որոշել է կարճել նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործի դատաքննությունը։

Վաշինգտոնի դատարանն այս վճիռը հրապարակել է չորեքշաբթի երեկոյան՝ հրահանգելով առաջին ատյանի դատարանին դադարեցնել Ֆլինին ներկայացված մեղադրանքների քննությունը։

«Վաշինգտոնի դաշնային դատարանը պետք է բավարարի արդարադատության նախարարության՝ Ֆլինի գործի քննությունը դադարեցնելու պահանջը», - նշված է Վերաքննիչ դատարանի վճռում։

Մայիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հրահանգել էր դադարեցնել Ֆլինի գործի քննությունը՝ չնայած պաշտոնաթող գեներալը խոստովանել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյին կեղծ տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG