Արցախում կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է հայտնաբերվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:
Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 113-ի, 77 մարդ առողջացել է, մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել: