Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ով այսօր ժամանել էր Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյա հաղթանակին նվիրված շքերթին մասնակցելու, զորահանդեսը դիտելու փոխարեն երեք օրով կմեկուսանա:
Երեկ ռուս մասնագետները թեստավորել էին նրա պատվիրակության անդամներին և կորոնավիրուս հայտնաբերել առնվազն երկուսի մոտ։
«Ստեղծված իրավիճակում նախագահը որոշել է չմասնակցել տոնական միջոցառումներին և վերադառնալ հայրենիք», - հայտարարել է ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանատունը։