Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ


Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:

Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 103 դեպք, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG