Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները 800 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություններ են իրականացնել: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասվում է երկրի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:
Զորավարժությունների նպատակը, ինչպես հաղորդվում է, հրամանատարների մարտական ունակությունների կատարելագործումն է լեռնային հատվածներում հարձակողական գործողությունների ժամանակ:
Զորավարժություններում ներգրավված են նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ: