Մատչելիության հղումներ

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Վուչիչի կուսակցությունը


Սերբիա - Նախագահ Ալեքսանդր Վուչիչը տոնում է իր կուսակցության հաղթանակը, Բելգրադ, 21-ը հունիսի, 2020թ.
Սերբիա - Նախագահ Ալեքսանդր Վուչիչը տոնում է իր կուսակցության հաղթանակը, Բելգրադ, 21-ը հունիսի, 2020թ.

Նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած Սերբիայի առաջադիմական կուսակցությունը, ըստ նախնական հաշվարկների, համոզիչ հաղթանակ է տանում այդ երկրի խորհրդարանական ընտրություններում՝ քվեների շուրջ 63 տոկոսով ստանալով ևս չորս տարվա կառավարման մանդատ:

Խորհրդարան են անցնում նաև Սոցիալիստական կուսակցությունը՝ 10,6 տոկոս ձայներով, երրորդ ուժը Սերբական հայրենասիրական միությունն է, որը ստացել է ընտրողների 4 տոկոսի քվեները։

Մայիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Վուչիչի պաշտոնավարման ընթացքում Սերբիան դադարել է լինել ժողովրդավարական երկիր, նախագահը չարաշահում է իշխանությունը՝ կիրառելով կառավարաման կոշտ միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG