Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը։ Օրինակ՝ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 30 հոգին, պահպանեն 3 մետր հեռավորություն և կրեն դիմակներ։
Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ արտակարգ դրությունը գուցեև դեռ երկար շարունակվի և կարևորում է, որպեսզի սահմանափակումները լինեն համաչափ։
«Կարծում ենք, որ մինչև 30 հոգանոց հավաքները, որոնց ժամանակ բոլոր մասնակիցներն իրարից մինիմում 3 մետր հեռավորության վրա կլինեն և անվերապահ կկրեն դիմակներ, դա վիրուսի տարածման համար հարմար հարթակ չի լինի: Մյուս կողմից կապահովվի մարդկանց հավաքների ազատ իրացումը գոնե ինչ-որ չափով», - ասաց Դանիել Իոաննիսյանը: