Մատչելիության հղումներ

Սերբիան դեմ է «Կոսովոն` ԵՄ անդամակցելու դիմաց» բանաձևին․ Վուչիչ


Սերբիա- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում հանդիպման ժամանակ, 18-ը հունիսի, 2020թ.
Սերբիա- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում հանդիպման ժամանակ, 18-ը հունիսի, 2020թ.

«Սերբիան պատրաստ է հանուն Կոսովոյի զոհաբերել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը», - այսօր Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Նրա խոսքով՝ Սերբիան ԵՄ անդամակցելու դիմաց չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը։ «Բացառապես ԵՄ անդամակցության դիմաց Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը և կշարունակի ընդդիմանալ երկրամասի անդամակցությանը ՄԱԿ-ի կառույցներին», - հայտարարել է Սերբիայի ղեկավարը։

Վուչիչը նաև նշել է, որ Կոսովոյի խնդրի որևէ լուծում, որ չի արժանանա Ռուսաստանի հավանությանը, հեռանկար չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG