Մատչելիության հղումներ

Արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ. վարչապետ


Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ, Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ տարածելով առողջապահության նախարարի գրառումը:

Վարչապետը նշել է. «Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր, այսինքն՝ սրանով 60 մարդու կյանք է փրկվել եւ սա մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը Դու՛ ես, որ վերջին 10 օրվա ընթացքում պահել ես հակահամաճարակային կանոնները»:

Առողջապահության նախարարն էլ ավելի վաղ գրել էր՝ վերջին օրերի համաճարակաբանական միտումները կանխատեսվածից դրական էին:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 հազար 33-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG