Մատչելիության հղումներ

Ռուսաստանում՝ հանրաքվեին ընդառաջ, ահազանգում են ընտրախախտումների մասին


Սահմանադրական ընտրությունների համար պաստառ Ռուսաստանում
Սահմանադրական ընտրությունների համար պաստառ Ռուսաստանում

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հանձնարարել է ստուգել լրագրողների հաղորդումները, ըստ որոնց մոսկովյան իշխանությունները օգտահաշիվներ են բացում թոշակառուների անուններով՝ առանց նրանց իմացության, որպեսզի կարողանան նրանց փոխարեն քվեարկել հուլիսի 1-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

Մայր օրենքի այդ փոփոխությունները հնարավորություն կտան Վլադիմիր Պուտինին զրոյացնել նախագահության 4 ժամկետներն ու երկարաձգել պաշտոնավարումը մինչև 2036 թվականը։

Հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 25-ին, սակայն, այն հետաձգվեց մինչև հուլիս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG