Մատչելիության հղումներ

Թուրքիայում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը:

Հարցը օրակարգային է եղել նախօրեին Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ 5 ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ`ամփոփելով ժողովի արդյունքները: Նա նշել է, որ նախագահ Էրդողանի համոզմամբ, «պատմական դեպքերի վրա թշնամության սերմեր են ցանվում, որոնք սակայն չեն ծլելու արդարության հողի մեջ»։

«Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական կողմերը ստույգ կերպով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը», - նշված է Ալթունի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG