Մատչելիության հղումներ

Առաջարկվել է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացնում է, որ առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատանքը։

«Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7 տոկոս), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցնելու առաջարկով», - գրել է Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ նրա` հավանական է, որ այս առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի, այդ մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG