Մատչելիության հղումներ

Շիշլիի հայկական գերեզմանատանը պաշտոնապես բացվեց Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի շիրիմը


Թուրքիա - Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի շիրիմը, Ստամբուլ, 16-ը հունիսի, 2020թ.
Թուրքիա - Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի շիրիմը, Ստամբուլ, 16-ը հունիսի, 2020թ.

Այս առավոտ Ստամբուլում՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք վախճանյալ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի շիրիմի բացման պաշտոնական արարողությունը:

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ, հայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ գործիչների մասնակցությամբ կայացած միջոցառումը համընկել էր Մութաֆյան պատրիարքի ծննդյան տարեդարձին: Պոլսո «Ժամանակ» պարբերականի փոխանցմամբ՝ լուսահոգի պատրիարքի վախճանման առաջին տարելիցը նշվել էր անցյալ մարտին, սակայն շիրիմի բացումը չէր կատարվել աշխատանքների երկարաձգման պատճառով։ Միջոցառումը կրկին հետաձգվել էր համաճարակի բերած սահմանափակումների հետևանքով:

Արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ Սահակ երկրորդ պատրիարքը` հիշելով իր նախորդին:

Հանգուցյալ Մեսրոպ պատրիարքի շիրիմի գեղարվեստական ձևավորումը հեղինակել է Վազգեն Փարընը, իսկ բարերարն է Յեթքին Բերբերօղլուն:

Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է անցած տարվա մարտի 8-ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG