Պեկինում կորոնավիրուսի հետագա տարածման վտանգը չափազանց մեծ է, հայտարարել է չինական մայրաքաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Սյուի Խեցզյանը:
Նրա խոսքով` իշխանությունները մտադիր են համաճարակային հետաքննություն սկսել վարակի բռնկման նոր օջախ դարձած խոշորագույն շուկայում և հարևան շրջաններում՝ վարակի աղբյուրը հայտնաբերելու նպատով, ինչպես նաև թեստավորել բնակչությանը:
Հունիսի 14-ի դրությամբ արդեն թեստավորվել է ավելի քան 76 հազար մարդ, արդյունքում մեգապոլիսում հաստատվել է վարակի 59 դեպք:
Մինչ այդ մի քանի շաբաթ շարունակ Չինաստանի մայրաքաղաքում վարակի նոր դեպքեր չէին հայտնաբերվում: Քաղաքային իշխանությունները երեկվանից բնակչությանը հերթական երկշաբաթյա կարանտինի են ուղարկել, Պեկինում կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: