Մատչելիության հղումներ

Սպասվում է Ֆրանսիայի նախագահի 4-րդ ուղերձը համավարակի տարածումից ի վեր


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր երեկոյան` ժամը 20-ին հանդես կգա հեռաստատեսությամբ: Սա կլինի նրա 4-րդ ելույթը կորոնավիրուսի համավարակից ի վեր: Համընդհանուր մեկուսացման աստիճանական վերացման և բնականոն կյանքին անցնելու սկզբնական ասյ փուլում նախագահը կհաղորդի իր եզրակացություններն անցած շրջանի վերաբերյալ, կներկայացնի իր ծրագրերը կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամին դիմագրավելու վերաբերյալ:

Ենթադրվում է, որ նա կարծարծի առողջապահության բնագավառից մինչև տնտեսական խնդիրներ, մինչև ցեղատյացության մեղադրանքներ` արված կարգապահության ուժերից: Վերջին օրերին ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո Ֆրանսիայում բռնկված ցույցերի ընթացքում նախագահը կխատասխանի մոտ 10 հարցերի: Քաղաքական մեկնաբանները ենթադրում են նաև, որ Մակրոնը կարող է հայտարարել որոշ արմատական միջոցառումների մասին, որոնց նպատակ ունի ինքը դիմել երկրում առաջացած տնտեսական և սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար: «Ֆիգառո մագազին» շաբաթաթերթի վերջին համարում հրապարակված վերլուծությունն ասում է, թե նախագահը կարող է իր հրաժարականը ներկայացնել և անմիջապես հետո վերընտրվել կամ էլ լուծարել Ազգային ժողովը, դիմել հանրաքվեի: Հրաժարականն, ըստ վերլուծության, թվում է անհավանական, մինչդեռ այդ մասին նախագահն ինքը արտահայտվել էր սեղմ շրջանակում` ցույց տալով, թե ինքը պատրաստ է այդ վտանգավոր քայլին:

Ըստ Ելիսեյան պալատի` հրաժարականի խնդիրը չի եղել ժողովներից ոչ մեկում, բայց ոչ մի ենթադրություն չի կարող բացառվել, իսկ Մակրոնը որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ըստ «Ֆիգառոյի»` եթե պարզ չի նախագահի հրաժարականի հարցը, ապա վարչապետի փոխարինման մասին արդեն խոսվում է երկար ժամանակ: Դժվարության առջև է կանգնած հատկապես ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, ով Միացյալ Նահանգներում Ֆլոյդի մահվանից հետո խոստացրել է ոստիկանական կանոնները` արգելելով ձերբակալման ժամանակ օգտագործել «խեղդման» մեթոդը, խստիվ զգուշացրել նաև ոստիկանության շրջանում ցեղատյաց խոսքերի և վերաբերմունքի մասին: Այդ խստացումները մեծ դժգոհության ալիք են բարձրացրել ոստիկանության մոտ, մի քանի տասնյակ ոստիկաններ երեկ գիշեր հավաքվել են Փարիզի Հաղթակամարի հուշարձանի տակ և խորհրդանշական ձևով գետնին դրել ձեռնաշղթաները` ի նշան դժգոհության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG