Մատչելիության հղումներ

Լիբիայի և Սիրիայի հարցով ռուս-թուրքական բանակցությունները հետաձգվել են


Սիրիա, արխիվ
Սիրիա, արխիվ

Ռուսաստանն ու Թուրքիան հետաձգել են բարձր մակարդակով բանակցությունները Լիբիայի և Սիրիայի հարցով, որտեղ երկու կողմերը աջակցում են զինված հակամարտության հակառակ կողմերի: Այս մասին հայտնում են երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները՝ առանց պատճառները նշելու:

Բանակցությունները, որին ռուսական կողմից պետք է մասնակցեին արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, պետք է տեղի ունենային Ստամբուլում: Այս շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Լիբիայում հակամարտող կողմերը ի վերջո համաձայնել են խաղաղ բանակցություններ սկսել:

Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ: Այս հակամարտությունում, ինչպես և Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր ճամբարների են սատարում. Մոսկվան աջակցում է ապստամբ գեներալին, Անկարան` կառավարական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG