Մատչելիության հղումներ

Վթար` Արսեն Թորոսյանի մասնակցությամբ


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Մոտ 1,5 ժամ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում է ինքը՝ նախարարը իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն», - գրել է Թորոսյանը։

Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրաստելու համար, նշել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG