Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու մոտ անձնական իրերի պարկ է եղել


Այսօր` ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ, տեղեկացնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:

Նրա մոտ, ըստ ԱԱԾ-ի, եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG