Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ»:

Քննչական կոմիտեն հորդորում է կատարել պարետի որոշումները, ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում