Միացյալ Նահանգներում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո բռնկված բողոքի ակցիաները, որոնք արագորեն վերածվեցին անկարգությունների ու բռնությունների, հրկիզումներից ու թալանից հետո թիրախավորել են պատմական հուշարձաններին։
Ցուցարարները ոչնչացնում են իրենց կարծիքով ռասայական խտրականության հետ կապված արձանները։
Վիրջինիա նահանգում նրանք ոչնչացրել են Կոնֆեդերացիային նվիրված հուշարձանը, հաղորդվում է, որ գործողության ժամանակ ցուցարարներից մեկը վիրավորվել։
Հունիսի 9-ին ցուցարարները գլխատել են Բոստոնում տեղադրված Քրիստոֆեր Կոլոմբուսի արձանը։ Կոլոմբուսը Ամերիկան հայտնագործել է 1492 թվականի հոկտեմբերի 12-ին, այդ օրը ԱՄՆ-ում տոնական օր է համարվում։
Նախօրեին Ռիչմոնդում տապալվել էր «Շատրվանների լճում» տեղադրված արձանը, որը հեռացվել է բեռնատար քարշակով։
Վաշինգտոնում հարյուրավոր մարդիկ Սպիտակ տան մոտից քայլելով գնացել են դեպի Լինքոլնի հուշակոթողը, բացականչելով «ոչ ռասիստ ոստիկանությանը»։