Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս հղիության 8-րդ ամսում․ լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանի պատմությունը


«Ազատությունը» զրուցել է լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանի հետ, ով հղիության 8-րդ ամսում հիվանդացել ու հաղթահարել է կորոնավիրուսը:

Գրիգորյանը, ի թիվս այլնի, պատմեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում անցկացրած օրերին, այդ օրերին իր զգացողությունների մասին. - «Մի քիչ տարօրինակ, և նույնիսկ ինչ-որ առումով վախենալու էր հիվանդանոցում տիրող մթնոլորտը, որովհետև դու միջանցքում լսում էիր ինչ-որ ձայներ, որ նոր մարդիկ ընդունեցին, դրական դինամիկայով անձանց դուրս գրեցին, կամ լսում էիր տնքոցներ, ծանր շնչող մարդկանց շունչ էիր լսում, բայց չէիր կարող նրանց տեսնել, վիզուալ շարժը հասկանալ, թե ինչքան մարդու մասին է խոսքը, որովհետև մենք բոլորս գտնվում էինք առանձին սենյակներում: Կանոն էր, որ մենք նաև իրավունք չունենք դուրս գալ էնտեղից, այդ չորս պատերի մեջ էինք գտնվում թե' մեր, թե' բուժանձնակազմի, թե' հարևան սենյակներում գտնողների անվտանգության համար: Խիստ ճնշող, մեկուսացած մթնոլորտում էր այդ ամենը անցնում, ինչին, բնականաբար, գումավում էր այդ սթրեսային վիճակը, որ ամիսներ շարունակ մտահոգված լինելով քո ապագա բալիկի առողջությամբ` դու հայտնվել ես ի վերջո այդ վայրում այդ կարգավիճակում, և որևէ մեկը` թե' աշխարհի լավագույն բժիշկ, թե' որևէ վերլուծաբան, թե' որևէ կանխատեսող... որևէ մեկը չի կարող քեզ հստակ բան ասել... Լավ, որպես կին, ես հանգիստ եմ տանում, թեթև եմ տանում, իմ մոտ լուրջ խնդիրներ չկան, բայց ինչպես դա կարտահայտվի բալիկի վրա, դա, իհարկե, շատ ճնշող էր: Ինտերնետային կապն էլ մեկ այլ միայնության տեսակ է. անընդհատ դու զանգեր ես ստանում, զանգեր ես կատարում, գրում ես, շփվում ես: Ամենադժվարը այն պահն էր, երբ որ ես հասկացա, որ նույնիսկ ամուսինս ինձ չի կարող այցելել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG