Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյան. ԶՈՒ գլխավոր շտաբի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր նախարարության, Զինված ուժերի և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:

Կարևորելով Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի՝ ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար:

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի։

Քննարկվել են նաև Զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։

Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել հունիսի 8-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտակ Դավթյանին:

XS
SM
MD
LG