Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 5 միլիարդ դոլար վարկ է տրամադրում Ուկրաինային


ԱՄՆ - ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնական գրասենյակի շքամուտքի պատին, արխիվ
ԱՄՆ - ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնական գրասենյակի շքամուտքի պատին, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինային 18 ամսում 5 միլիարդ դոլար պահուստային վարկի տրամադրման պայմանագիրը: Այդ մասին ասված է ԱՄՀ մամուլի ծառայության՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

Ուկրաինան կարող է 2 միլիոն դոլարն ստանալ անմիջապես, մնացածը՝ 18 ամսվա ընթացքում չորս փուլով, ասված է հաղորդագրությունում:

Գումարը 200 միլիոն դոլարով ավելին է, քան նախապես ծրագրված էր, Twitter- ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Նոր ծրագրի ֆինանսավորումը կօգնի մեզ հաղթահարել COVID-19-ի մարտահրավերները», - նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամն «իրեն որպես հուսալի գործընկեր է դրսևորել կարիքի մեջ գտնվող ընկերոջ համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG